Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց միայն Սերգեյ Մովսեսյանը

Սպորտ
a1+chess-katar

Քաթարում աստիճանաբար թափ է հավաքում շախմատի Masters Open միջազգային մրցաշարը:   Այսօր կայացած 3-րդ տուրում Հայաստանի յոթ պատվիրակներից հաջող հանդես եկավ միայն Սերգեյ Մովսեսյանը, որը սպիտակներով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Գոպալին: Մեր շախմատիստը վաստակեց 2,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի երեք առաջատարներին, որոնք 3-ական միավոր ունեն:   Իսկ ահա մեր մյուս շախմատիստները այսօր չկարողացան գտնել հաղթանակի իրենց ուղին: Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ եւ հերթական կես միավորները կորցրին, իսկ ահա մեր միակ կին մասնակիցը՝ Էլինա Դանիելյանը, երկրորդ պարտությունը կրեց եւ էլ ավելի նահանջեց աղյուսակում: