A
A
Ավելի քան 1,37 միլիոն եվրոյի նվիրատվության խոստում
Տասնհինգ տարի շարունակ Orange-ը համագործակցում է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ` աջակցելով վերջինիս կողմից իրականացվող Հեռախոսամարաթոն դրամահավաք ծրագրին: Նոյեմբերի 19-ից 23-ն Orange-ի հեռախոսային կենտրոններից 750 կամավորներ հեռախոսազանգեր են կատարել ավելի քան 60,000 ընտանիքների և ձեռնարկությունների, ինչի արդյունքում գրանցվել է ավելի քան 1,370,000 եվրոյի չափ նվիրատվության խոստում, որից 1 240 000 եվրո` Ֆրանսիայից, 71 000 եվրո` Գերմանիայից, 27 000 եվրո` Շվեյցարիայից, 21 000 եվրո` Հունաստանից, 6 000 եվրո` Բելգիայից և այլն: Հեռախոսամարաթոնից ստացված հանգանակությունների շահառուները հազարավոր հայ ընտանիքներ են: