Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խցանման պատճառը մաշված անվադողերն էին

Հասարակություն
b931829f7df6ae7788e0142edd448b20

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին`գիշերը ժամը 01:00-02:00-ի սահմաններում, Գյումրի-Աշոցք միջպետական ավտոճանապարհի (Մ1, Երևան-Գյումրի-Բավրա-Վրաստանի սահման) Քեթիի լեռնանցքի 139-140-րդ կմ հատվածում ծանրաքաշ վեց ավտոմեքենաների մաշված անվադողերի պատճառով տեղի էր ունեցել խցանում: «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության աշխատակիցների շնորհիվ երթևեկություն տվյալ հատվածում կարճ ժամանակում վերականգնվել է:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն