Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիվիրյանի գործով վճիռն է հրապարակվելու

Հասարակություն
0dfb30d2ebe8c3ca7e76e4bab6bc8a79

Այսօր՝ նոյեմբերի 21-ին Վարչական դատարանում կայանալու է 2013թ. Կոմիտաս 5-ի դեպքերով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ «Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի և կհրապարակվի վճիռը: Նա մեղադրվում է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մեջ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Գործը վերաբերում է 2013-ի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում իրականացված բողոքի ակցիային, երբ Արգիշտի Կիվիրյանին բերման են ենթարկել: