Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կառլսենը հրաժարվեց պայքարից

Սպորտ
sport-chess-karlsen

Սոչիում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կառլսեն – Վիշվանաթան Անանդ մրցամարտում այսօր կայացավ 9-րդ պարտիան: Սպիտակներով հանդես եկող նորվեգացի գրոսմայստերն այս անգամ զարմանալիորեն հրաժարվեց երկարատեւ պայքարից: Աշխարհի գործող չեմպիոնը շատ արագ փոխանակեց թագուհին, ապա կրկնեց քայլերը եւ 20-րդ քայլին ինքնակամ խաղաղ դաշն կնքեց: Այդպիսով, մրցամարտի հաշիվը դարձավ 5:4` հօգուտ Մագնուս Կառլսենի: Հաջորդ, 10-րդ պարտիան, կկայանա վաղը, նոյեմբերի 21-ին: Սպիտակներով հանդես կգա հնդիկ գրոսմայստերը: