Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյանը խոսել է չարչարանքից (տեսանյութ)

Քաղաքականություն
Unffffffftitled

Հայաստանի Սոցիալիստական կուսակցությունը  ընդունել է ԲՀԿ նախագահի՝ նոր որակի իշխանության հրամայականի մասին հայտարարությունն ու դրան հետևած քայլերը: «Ո՛չ հաջողությունը, ո՛չ էլ հաղթանակը առանց չարչարանքի չեն տրվում: Այդ հաղթանակին հասնելու ճանապահին յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մասնաբաժինը պետք է ունենա:Կողքից դիտելով, թե Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ կանեն, սխալ մոտեցում է: Սա վերաբերում է նաև արտախորհրդարանական ուժերին», - ընդունելով Հայաստանի Սոցիալիստական կուսակցության անդամներին՝ նշեց Գագիկ Ծառուկյանը: «Կա եռյակը, բայց խորհրդարանից դուրս էլ կան գրագետ ու նվիրված մարդկանց համախմբող ակտիվ կուսակցություններ, որոնց ևս մեր ժողովրդի համար օրհասական այս պահին տրված է հնարավորություն կարևոր քայլ անելու: Ի վերջո ցանկանում են, որ ամեն ինչ այսպես մնա խեղճ ու հուսալքված, թե՞ փոփոխությունների սկիզբ են ուզում: Այս հարցում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հստակ դիրքորոշում: Ակտիվ աշխատանքով, ձեր նվիրումով ու ընդհանուր գործին բերած ավանդով դուք կարող եք դառնալ համաժողովրդական այս շարժման կարևոր մասնիկն ու մասնակիցը»,-իր խոսքում նշեց ԲՀԿ նախագահը ՝ պատրաստ արտախորհրդարանական ուժերի հետ առանձին-առանձին կնքել երկկողմ գործակցության հուշագրեր: «Մենք պատրաստ ենք ցանկացած հարցում լինել Ձեր կողքին, մասը կազմել համաժողովրդական մեծ պայքարի, որի նպատակն անցնցում իշխանափոխությունն է», - ամփոփեցին հանդիպման մասնակիցները: ԲՀԿ