Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը փորձում է Հայաստանին ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ (տեսանյութ)

Քաղաքականություն
266526237b3615a690e7565ff6cd6ae1

Նոյեմբերի 12-ը օգոստոսյան դեպքերի շարունակությունն էր։ Ըստ նախկին պատգամավոր, կրոնագետ Վարդան Խաչատրյանի՝ Ադրբեջանը չկարողացավ մարսել, այդ իսկ պատճառով էլ իր հասարակության մեջ տպավորություն գործելու համար գնաց նման սադրիչ քայլի։ «Այս պարագայում մենք պետք է ամենայն զգուշավորություն դրսևորենք՝ Հայաստանին լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեջ չներքաշելու համար»,-ասաց նա։ Ըստ նրա՝ Հայաստանի ցանկացած պատասխան պետք է լինի համեմատաբար տեղային, բայց, իհարկե, շատ ցավոտ. «Պատասխանը պետք է լինի համեմատական այն ամենի հետ,ինչ արեց Ադրբեջանը, բայց կարծում եմ նաև,որ խորագիտություն պետք է հանդես բերել և լայնամասշտաբ բախման չգնալ այն իրավիճակում, երբ մեր շուրջը ամեն ինչ կրակի մեջ է»։ Բանախոսը հարկ համարեց հիշեցնել նաև, որ Թուրքիայի գործոնը ևս առկա է,ու նաեւ հիշեցրեց, որ «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորմանը շարժումը օժանդակություն է ստանում նրանից։ Ըստ բանախոսի՝ այդ հարցում մեր երկիրը պահանջատիրական չգտնվեց՝ պահանջելու պարզաբանել, թե ինչպես է ՆԱՏՕ-ի անդամ երկիրը աջակցում նման ահաբեկչական խմբավորման,քանի որ դա արմատապես դեմ է ՆԱՏՕ-ի կանոնադրությանը։ Թեեւ հասկանալի էր, որ գոյություն ունեն աշխարհաքաղաքական մեծ շահեր։