Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդի ջերմաստիճանը կնվազի 6 աստիճանով

Հասարակություն
e1b384dc0aaa02efe61b255bf8215406

Նոյեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-24-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:Քամին` հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-24-ին գիշերը կնվազի 2-4, ցերեկը՝ 4-6 աստիճանով:   Երևան քաղաքի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ •Օդի առավելագույն ջերմաստիճան 19.8 աստիճան C (1995թ) •Օդի նվազագույն ջերմաստիճան -8.5 աստիճան C (1973թ) •Օդի միջին օրական ջերմաստիճան 5.6 աստիճան C   ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն