Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ տեղի կունենա ԱԺ-ում. ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj3

Այսօր ժամը 11-ից կշարունակվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի աշխատանքը ։ Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ի նիստի վերջնամասում ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ 2015 թ. հունվարի 1-ից նախատեսվում է վերականգնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիան եւ այդ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար լիցենզիայի տրամադրման պետական տուրքը: Քննարկումը կշարունակվի այսօր։ Հետեւեք ԱԺ աշխատանքներին՝ «Ա1+»-ի ուղիղ եթերում։