Քաղաքային խնդիրների մասին կարող եք հայտնել «օնլայն» (տեսանյութ)
ՏՏ ոլորտի մի քանի մասնագետներ ստեղծել են citybugs.am սոցիալական հարթակը՝ խնդիրները բարձրաձայնելու համար։ Որեւէ խնդիր տեսնելիս կարող եք ոչ միայն գրել դրա մասին, այլեւ տեղադրել համապատասխան նկարը։ Պետք է միայն գրանցվել համակարգում, որից հետո հայտնում եք քաղաքում Ձեզ հուզող խնդիրը ՝պարտադիր նշելով դրա վայրը։ Հնարավորություն ունեք նաեւ կատարելու առաջարկներ։ Կայքում ներկայացված հիմնական խնդիրներն են աղբահանությունը, կանգառների, խաչմերուկների անհարմարավետությունը, իսկ ամենակարեւորը՝ անմատչելի միջավայրը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար։ Կայքում տեղադրված տեղեկատվությունը ուղարկվում է քաղաքապետարան, որտեղից էլ գալիս է պատասխանը, որը եւ տեղադրվում է կայքում։ Կայքում մինչեւ այսօր գրանցվել է 500-600 ահազանգ , որոնցից լուծում է ստացել մոտ 200-ը։ Բոլոր խնդիրները չէ, որ լուծում են ստանում շուտափույթ։ Ավելին՝ տեսանյութով