Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովուրդը պետք է տեր կանգնի Գագիկ Ծառուկյանին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
05d06b201d7a78c3e2e4f6ef739ce6c7

«Ժողովրդական կուսակցությունը» միացել է համաժողովրդական շարժմանը այսօր լրագրողների ետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Վերջինս ավելացրեց, թե նախկինում տեղյակ չէր, որ եռյակը համագործակցում է նաև արտախորհրդարանական ուժերի հետ, և ինքն անձամբ շատ է զարմացել,երբ եռյակը որոշել է ընդունել իրենց միանալու իր առաջարկը։ Բանախոսը նաև նկատում է, որ եռյակի ներսում էլ,սակայն, կան տարաձայնություններ։ «Մենք ապրում ենք Հայաստանում և քաղաքական դաշտը ամբողջ ժողովրդի համար է, ոչ թե ինչ-որ առանձին անհատների։ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է ՄՄ-ին, մյուսները՝ կողմ են, բայց դա չի նշանակում, որ պայքար չի լինելու, պայքարելու ենք արդարության համար։ 12 կետ չէ, ուզում է 28 կետ լինի, եթե արդարություն չկա, ապա որևէ ուրիշ բան չի լինի»,-ասաց նա։ Բանախոսը շեշտում է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր քաղաքական միավոր կարող է իր առանձին յուրահատկություններն ունենալ, միևնույն է, դա ընդհանուր նպատակին չի խանգարում՝ համաժողովրդական պայքարի գերնպատակն է իշխանափոխությունը. «Ես համոզվեցի, որ մեր մեկնած ձեռքը իրենք ընդունեցին, եթե իշխանական պրոյեկտ լիներ, ապա չէին ընդունի»։ Այն դիտարկմանը, թե արդյո՞ք այսօր ժողովուրդը վստահում է եռյակին, Տիգրան Կարապետյանը ի պատասխան նշեց. «Ժողովուրդը ժամանակին իմ կողքն էլ չկանգնեց, դրա համար էլ իմ հեռուստաընկերությունը իմ ձեռքից տարան՝ լկտի ձևով։ Իսկ հիմա մենք բոլորս պետք է ոտքի կանգնենք, որպեսզի ամեն մեկը չհասնի իմ օրին, որպեսզի ամեն ինչ ձեռներից չտանեն, իսկ դրա համար ժողովուրդը պետք է տեր կանգնի, տեր կանգնի ինձ, տեր կանգնի Գագիկ Ծառուկյանին, և նրանց, ովքեր ուզում են մի բան փոխեն այս երկրում»։ Տիգրան Կարապետյանի խոսքերով՝ երկրում առկա խնդիրները պետք է փոխել՝ ոչ թե հակասություններ փնտրելով, այլ համախմբվելով։ Նա նշեց նաև, որ հաջորդ հանրահավաքներին ինքը ևս ներկա է լինելու։