A
A
Արգելափակված արջին ազատ են արձակել
Նոյեմբերի 16-ին, ժամը 23.01-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղում արջն արգելափակվել է մետաղյա ցանկապատի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը: Ժամը 03.40-ի դրությամբ փրկարարները քնեցրել են արջին և կենդանաբանական այգու աշխատակիցների հետ միասին տեղափոխել անվտանգ տարածք, որտեղ կենդանին ազատ է արձակվել: ԱԻՆ