A
A
Նախագահները դիտել են տանկային երկամարտը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 14-ին հանրապետության կենտրոնական հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի զորավարժություններին:
Նախագահները դիտել են տանկային երկամարտը եւ այլ ստորաբաժանումների գործողությունները:
Զորավարժություններում բարձր արդյունքներ արձանագրած մի խումբ զինծառայողների հանձնվել են արժեքավոր նվերներ:
Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մասնակցել են Արցախի հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում նոր զինվորական հոսպիտալի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ