Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թոմաս դը Վաալ. Ուղղաթիռի խոցումը զուրկ էր ռազմական տրամաբանությունից. PanARMENIAN.Net

Քաղաքականություն
290abc7a4b3db70728f13cebb843ac7d

Ղարաբաղյան հակամարտության գոտում կողմերի զինված ուժերի շփման գծում հայկական ուղղաթիռի խոցումը ամենալուրջ միջադեպն է հրադադարի մասին համաձայնագրի կնքումից ավելի քան 20 տարվա ընթացքում: Այդ մասին BBC-ում հրապարակված «Հայաստանը և Ադրբեջանը նոր պատերազմի եզրին են» հոդվածում գրում է Հանուն միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի ավագ աշխատակից Թոմաս դը Վաալը: Փորձագետը մասնավորապես նշում է, որ ուղղաթիռի խոցումը զուրկ էր ռազմական տրամաբանությունից: «Տեղում զորքերի հրամանատարը կարող է պատասխանատու լինել հրաձգային զենքի կիրառման համար, սակայն ավելի ծանր զինտեխնիկա օգտագործելու մասին որոշումը կայացնում է քաղաքական ղեկավարությունը: Այս գրոհը կարելի է դիտարկել որպես ուժի ցուցադրում»,-ասել է նա: Ըստ նրա, 1991-94 թթ. ղարաբաղյան պատերազմում պարտված ադրբեջանական կողմը մեծ հիմքեր ունի «անկայուն հրադադար» պահպանելու համար. այդպես Բաքուն «փորձում է հիշեցնել աշխարհին, որ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը Հայաստանի հսկողության տակ է գտնվում»,-գրում է նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում