A
A
Խորանալով Ֆիզիկայի մեջ` դարձել է պոետ (տեսանյութ)
Հոմերոս Երիցյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Ծնվել է Լոռու Սանահին գյուղում: Այժմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր է: Նա նաև ստեղծագործում է: Գրել սկսել է դեռ դպրոցական տարիներից, բայց գրական գործերն ասպարեզ է հանել ավելի ուշ: Ասում է՝ որքան խորանում է ֆիզիկայի մեջ, այնքան իր համար ուրիշ աշխարհներ է բացահայտում: Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում