Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր ոչխարները ՀՀ-ում են արածում, այնտեղ էլ կմորթվեն». իրանցի (տեսանյութ)

Հասարակություն
bfa0f482f566db2e05670fb41c664c6e

Հայ ո՞ր գործարարներն են Իրանից դիզվառելիք ներկրում Հայաստան։ Նավթարդյունաբերական ձեռնարկության տնօրեն պարոն Գալոյզադեն դա չի ուզում ասել։ Ավելին, Հայաստանից ինչ-որ մեկն արդեն այստեղից բենզին ներկրելու հայտ է ներկայացրել  «Մենք նմուշներն արդեն ուղարկել ենք ու սպասում ենք պատասխանի։ Մենք կարող ենք մեկ տոննան վաճառել 800 դոլարով», ասում է նա։ Արեւմտյան պատժամիջոցները ոչ մի խնդիր չեն առաջացրել իրանական Ջուլֆա քաղաքի մերձակայքում գտնվող նավթարդյունաբերական այս ձեռնարկությունում։  «Մենք նավթամթերք ենք ներկրում Իրաքից, դարձնում ենք բենզին, դիզվառելիք եւ մազութ, եւ նորից արտահանում Իրաք ու Աֆղանստան», պարզաբանում է արտադրության տնօրեն պարոն Գալոյզադեն ։  Հայ լրագրողների խումբը Ջուլֆա քաղաքում էր «Արազ» ազատ առեւտրի գոտու հնարավորություններին ծանոթանալու համար։ Իրանն, ընդհանրապես լուրջ հույսեր է կապում Իրան-Հայաստան գործարար հարաբերությունների հետ։ Հայ-իրանական բարեկամության խմբի համանախագահը կարծում է, որ հայկական ոսկեգործությունը լրջորեն հետաքրքրում է իրանցիներին, ոչխարաբուծությունը՝ նույնպես «Իմ տեղեկություններով, Հայաստանի հարավում մենք արդեն իսկ սկսել ենք ոչխարաբուծության նման ծրագիր, մեր ոչխարներն են արածում այդ հողերի վրա, հետո նրանց բերում ենք Իրան, սակայն մեր ծրագրերում կա սպանդանոց կառուցել հենց Հայաստանում եւ մեր ոչխարներին մորթել ձեր մոտ», - ասում է«Իրան-Հայաստան» բարեկամական միության տնօրեն Ռեզա Դամավանդին։ 20 տարվա հարկային արտոնություն է սպասվում նրանց, որոնք ազատ առեւտրի գոտում բիզնես գործունեություն կսկսեն։ Քաղաքի արդյունաբերական վարչության պետը խոստանում է, որ այս գոտում յուրաքանչյուրը դառնալու է իր ստեղծած բիզնեսի 100 տոկոս սեփականատերը, ոչ ոք չի փորձելու դառնալ բաժնետեր։ Հիշյալ պայմանների մասին Իրանը հայտարարել էր դեռ երկու տարի առաջ։ Չնայած դրան ազատ առեւտրի գոտում հայկական ոչ մի ընկերություն դեռ չի գործում։