Փոփոխություններ մաքսային ձևակերպումներում
Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու արտոնություն են ստացել Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան տեղափոխված հայ քաղաքացիները: Մաքսային ձևակերպումների ընթացքում ապրանքների դասակարգման գործընթացը հստակեցնելու և պարզեցնելու նպատակով կառավարությունը լրացումներ է կատարել 2003 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1779-Ն որոշման մեջ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության որոշումը գնահատել է ևս մեկ քայլ` ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ. «Այսօր կատարված փոփոխություններով ապրանք ներմուծելիս, եթե տարաձայնություններ առաջանան ներմուծողի ու մասքազերծողի միջև, ներմուծողը, երաշխավորի առկայության դեպքում, կարող է ապրանքը ներմուծել, հետո միայն հստակեցնել տարաձայնությունները»: