Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական մսամթերքն այսուհետ կիրացվի նաև ռուսական շուկայում. ցանկ

Տնտեսություն
fd45e8bd5e74a77c5159a0b98e1682d4

Ս.թ. նոյեմբերի 12-ից մսամթերք արտադրող և վերամշակող թվով 11 տեղական արտադրողների հնարավորություն է ընձեռվել իրականացնել գառան, խոզի, տավարի և հավի մսից պատրաստված մսամթերքի արտահանում ՌԴ: Այս մասին հայտնում է Սննդի անվտանգության պետական ծառայությունը։ Առաջիկայում նախատեսվում է հանդիպում արտահանման թույլտվություն ստացած տնտեսավարող սուբյեկտների հետ, որի ընթացքում հայրենական արտադրողներին կներկայացվեն արտահանվող մսամթերքին ներկայացվող Մաքսային միության պահանջները (փաթեթավորում, մակնշում և այլն) ու համապատասխան ընթացակարգերը: Ստորև ներկայացված է արտահանման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկը՝ 1) «ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՓԲԸ 2) «ՆԱՏՖՈՒԴ» ՓԲԸ 3) «ԱԹԵՆՔ» ՍՊԸ 4) «ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ» ՍՊԸ 5) «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ՍՊԸ 6) «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ 7) «ՄՈՒՇ» ՍՊԸ 8) «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ 9) «ՌԱԶՄԻԿ-92» ԱԿ 10) «ԱՐԱՐԱՏ» ԱԿ 11) «ՀԱՄԼԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ» Ա.Ձ.