A
A
ԱԺ նախագահի կոչը՝ Մինսկի խմբին (տեսանյութ)
ԱԺ քառօրյայի մեկնարկին խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա խոսեց Ադրբեջանի ուսումնավարժական գործողությունների արդյունքում ԼՂՀ խոցված «Մի-24» ինքնաթիռի ու զոհված երեք զինծառայողի մասին: «Սա սադրիչ գործողություն է Ադրբեջանի կողմից: Դա վկայում է այն մասին, որ Մինսկի խմբի հայտարարությունները անտեսվում են, ու բանակցությունները տապալելու փորձ է սա: Իրավիճակի ապակայունացման համար պատասխանատու է Ադրբեջանը: Ես կոչ եմ անում Մինսկի խմբին՝ դատապարտել Ադրբեջանի գործողությունները»: ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը: