Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տան վառարանը պայթել է (տեսանյութ)

Հասարակություն
vararan

Նոյեմբերի 11-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Ախուրյան գյուղի Գրիգորյան փողոցի թիվ 2 տան վառարանն է պայթել: 87-ամյա Վիկտոր Բենիամինի Դարբինյանը փայտի ինքնաշեն վառարանում վառելիք է լցրել, որից հետո եղել է պայթյուն: Հարվածից կինը շպրտվել է մի կողմ՝ ստանալով վնասվածքներ: Վերջինիս տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, ախտորոշվել է, որ ունի կոտրվածքներ և պատրաստում են վիրահատական միջամտության: Տանը դեպքի պահին բացի կնոջից ոչ ոք չի եղել: Նրա բղավոցները լսելով` հարևանությամբ բնակվող հարազատներն են հասել օգնության: Տանից արագ դուրս է բերվել վառարանը: Ասում են` պայթյունը տատիկի անզգուշության հետևանք էր: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում