ԵՏՄ մտնելով` սահմանափակվելու են երրորդ երկրների հետ շփումները (տեսանյութ)
ԵՏՄ-ին անդամակցումից հետո մեր տնտեսությունը կարող է վնասներ կրել։ Այս մասին է փաստում 2014 թվականի Հայաստանի տնտեսական զեկույցը։ Փորձագետները առաջին հերթին առանձնացնում են երրորդ երկրների հետ հարաբերությունները։ «Մեր հարաբերությունները երրորդ երկրների հետ սահմափակվելու են, ամեն ինչ պետք է համաձայնեցվի ընդհանուր միության երկրների հետ», - ասում է ՏԶՀԿ-ի խորհրդի անդամ, փորձագետ Արմեն Գրիգորյանը ։ Ռուսաստանը մեր հիմնական գործընկերն է՝ արտահանման ու ներկրման ոլորտում, ընդ որում՝ ոչ միայն ԵՏՄ, այլ նաեւ աշխարհի մակարդակով։ Իսկ Բելառուսի ու Ղազախստանի հետ մեր գործընկերությունն այս ոլորտում չի գերազանցում մեկ տոկոսը։ Փորձագետները եզրակացրել են նաեւ, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո չի բացառվում նաեւ եվրոպական ապրանքների փոխարինում ԵՏՄ երկրների արտադրանքով։