A
A
Ռուբլու արժեզրկման հետ մարում են ՌԴ մեկնողների հույսերը (տեսանյութ)
Ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել: Գործընթացը սկսվել էր դեռևս տարեսկզբին: Շատ փորձագետներ այն անվանեցին "ազատ անկում", ինչն ուղղակի ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա: Արժեզրկման բացասական ազդակները զգացին նաև շարքային քաղաքացիները, որն առավել ակնհայտ է մեր մարզում: Արտագնա աշխատանքի մեկնողներն այստեղից շատ են, իսկ ընտանիքների մեծ մասն ապրում է հիմնականում Ռուսաստանից եկող տրանսֆերտների հաշվին: