A
A
Այս գիշեր ՀԲ-ն կքննարկի Հայաստանին վարկի տրամադրման հարցը
Այս գիշեր (Երևանի ժամանակով) Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը կքննարկի 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին` Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ներքո: Այս առիթով վաղը` նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին, ՀԲ-ի Երևանի գրասենյակում կկայանա մամլո ասուլիս: ՀԲ-ի Երևանի գրասենյակի տնoրեն տիկ. Լորա Բեյլին և ԶՔԳ համաղեկավարը կներկայացնեն ծրագրի մանրամասները և կպատասխանեն հարցերին: