Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանը ծաղկում է ԵՏՄ մտնող Հայաստանի քթի տակ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
arm-iran-flag

Պատժամիջոցներից հետո Իրանը ցույց է տալիս իր հնարավորությունները։ Ջրազուրկ տարածքի կապույտ տանիքները նոր արտադրություններ են։ «Ամիգո» մեքենաշինական ընկերությունն արդեն տարեկան 50 հազար թեթեւ եւ բեռնատար մեքենաներ է արտադրում։ Հսկայական ջերմոցները կանաչ տարածքներից զուրկ այս հողը դարձրել են բնության մաս, նույնիսկ օծանելիք են արտադրում։ Իհարկե, առայժմ հավակնություններ չկան արտադրանքն արտահանել Ֆրանսիա: Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանին երկու տարի առաջ Իրանը բացել է «Արազ» ազատ առեւտրի գոտին, որը սկիզբ է առնում Ջուլֆա քաղաքից եւ ձգվում է մինչեւ Կասպից ծովի ամբողջ երկայնքով, իրանցիներն ասում են, որ այս գոտին կօգնի նաեւ հայերին: Իրանցիներին մրգերի տեսականիով չես զարմացնի, պահածոների այս գործարանը մեր չափանիշներով հսկա արտադրություն է, իրենք ասում են՝ փոքրիկ հիմնարկություն ենք։ Սակայն ապրանքը գետնին չի մնում: Կահույքի հայկական դպրոցն էլ վատ չէր գնահատվի Իրանում, փոխարենը իրանական կահույքի փայտը ստանում են վրացական «Ռաշա» հակասական անունով ընկույզի ծառից, կահույքն արտադրում են իտալական եւ թուրքական դպրոցի նմուշներով, այս մասին պատմում է գործարանի ադրբեջանցի տնօրենը: Ադրբեջանցի այս գործարարն ամբողջ Իրանի տարածքում իր կահույքի սպառման համար արդեն 2 հազար վաճառակետ ունի, հայերին էլ դա չէր խանգարի։ Եթե արտադրությունը հիմնեն «Արազ» առեւտրի ազատ գոտում, արտոնությունները շատ կլինեն։ Հարցերի հարցը սակայն այն է, թե Մաքսային Միությանն անդամակցած Հայաստանն ինչպե՞ս է շահելու իր քթի տակ ծաղկող Իրանում բիզնես հիմնելուց, չէ՞ որ նա իր արտադրանքը Հայաստան ներմուծելուց աշխատելու է մաքսային նոր օրենքներով։