Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոքր ՀԷԿ-երն ազդեցություն են ունենում անտառների վրա. Էկոլուր

Հասարակություն
111133160863

Փոքր ՀԷԿ-երն անուղղակի ազդեցություն են ունենում անտառների վրա: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Անուշ Ներսեսյանը: «Առանց այդ էլ անտառները ճնշման տակ են հատումների պատճառով: Իսկ այն փոքր ՀԷԿ-երը,որոնք կառուցվում են անտառի միջով կամ կողքով հոսող գետերի վրա, մեծացնում են անտառի չորանալու վտանգը»,- ասաց Անուշ Ներսեսյանը` օրինակ բերելով Լոռու մարզում հոսող Մարց գետը: «Մոտ երեք տարի առաջ անցնում էինք Մարց գետի մոտով: Հաշվեցինք, որ Մարց գյուղից ներքեւ գետը 6 կիլոմետր տարածքում վերցված է փոքր ՀԷԿ-ի խողովակի մեջ: Օգոստոս ամիսն էր, այդ տարածքում գետում ջուր չկար, միայն թաց քարեր էին, ափերը չէին սնուցվում ջրով: Դա ազդում է կենսաբազմազանության վրա: Ափից մի փոքր հետո անտառն է, որը չի ունենա ջուր եւ անտառի էկոհամակարգը վտանգի առաջ կկանգնի»,- ասաց Անուշ Ներսեսյանը: Նշենք, որ սույն թվականի հոկտեմբերի սկզբին Մարց գյուղ կատարած այցի ժամանակ բնակիչներն ահազանգեցին, որ Մարց գյուղի խմելու ջրի աղբյուրները չորացել են, եւ գյուղը խմելու ջուր չունի: Բնակիչները աղբյուրների չորանալը կապում են անտառահատումների հետ: Անուշ Ներսեսյանի խոսքերով` Մարց գյուղի մոտակայքում ջրվեժ կար, որտեղ մարդիկ հանգստանում էին, սակայն փոքր ՀԷԿ-ի կառուցումից հետո, որն օգտագործեց ջրվեժի անկումը, ջրվեժը չորացավ: ՓՀԷԿ-ի պատճառով կտրվել է նաեւ Դեբեդ գետի հետ Մարց գետի կապը, ինչի պատճառով տուժել է գետի կենդանական աշխարհը: Մանրամասներն՝ այստեղ