Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պորտուգալիա – Հայաստան խաղի մրցավարները հայտնի են

Սպորտ
sport-mrcavar

2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը վստահվել է հունական մրցավարական անձնակազմին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 35-ամյա Անաստասիոս Սիդիրոպուլոսը: Նրան կօգնեն Դամիանոս Էֆտիամիադիսը եւ Պոլիխրոնիս Կոստարասը: Չորրորդ պաշտոնյան է Խրիստոս Ակրիվոսը: Անաստասիոս Սիդիրոպուլոսը ՖԻՖԱ-ի մրցավար է 2011 թվականից։ Նա այս մրցաշրջանում արդեն մի քանի խաղ է սպասարկել: Վերջինը եղել է չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Սիթի» - ԲԿՄԱ հանդիպումը, որի ժամանակ հույն խաղավարը երկու կարմիր քարտ է ցույց տվել դաշտի տերերին, իսկ թիմերի 6 խաղացողներին զգուշացրել է: Անաստասիոս Սիդիրոպուլոսը միջազգային խաղերում միջինը ցույց է տվել 4 դեղին քարտ: Հիշեցնենք, որ Պորտուգալիա - Հայաստան ընտրական խաղը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, Ֆարո քաղաքի «Ալգարվե» ստադիոնում: