Հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 424.7միլիոնի լրացուցիչ պարտավորություն
Ֆինանսների նախարարությունը նոյեմբերի առաջին տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 15 ստուգումների արդյունքում արձանագրվել է 144մլն 972 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԶԵԹԱՐՖԵՅՇԸՆՌԻԹԵՅԼ» ՓԲԸ` 102.8մլն դրամ, «ԱՐՄԱՎԻՐԻ ԿԱԹԻ Գ-ն» ԲԲԸ` 5.4մլն դրամ, «ԱԳՐԻՄԱՏԿՈ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ՝ 5.3մլն դրամ, «ԱՐԱՍՇԻՆ» ՍՊԸ` 4.2մլն դրամ և այլն: Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 30 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 12-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 19-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 22 ստուգումներ և այլն: Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, նոյեմբերի առաջին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 21 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 2 ստուգում, իսկ 63 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում համապատասխան հարկ վճարողներին առաջադրվել է 11.6մլն դրամի տուգանք: Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 24 հազար 423 հատ կամ 165.4%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 1մլրդ 91մլն դրամով կամ 36%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 36 հազար 230 հատով կամ 36%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարը` 2մլրդ 163մլն դրամով կամ 34%-ով: Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ հոկտեմբերի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3656 էլեկտրոնային հարկային հաշիվ` 2.5մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Հոկտեմբեր ամսվա ընթացքում էլեկտրոնային հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման առումով ռիսկային համարված տնտեսվարողների մոտ իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 5 ստուգում՝ 21.2մլն դրամ արձանագրված գումարով, 1 վերստուգում, 5 հսկիչ գնում, 18 չափագրման ուսումնասիրություն, 1 ՀԴՄ ստուգում, 1 հանդիպակած ստուգում, 3 օպերատիվ-հետախուզակական միջոցառում, ընթացքի մեջ է գտնվում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 10 ստուգում, 1 հսկիչ գնում, 5 չափագրման ուսումնասիրություն, 1 ՀԴՄ ստուգում, նախատեսվում է իրականացնել՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 4 ստուգում, 14 հսկիչ գնում և 22 չափագրման ուսումնասիրություն: Փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաև հարկային բեռի ավելացման միջոցով 123 հարկ վճարողի մոտ առաջացել է 236.8մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլմանն ուղղված աշխատանքների արդյունքում 40 հարկ վճարողի մոտ 46-ով ավելացել է աշխատողների թվաքանակը, մասնավորապես, «ՄՇԵՑԻ ԽՈՐԵՆ»-ում` 13 աշխատողով, «ՄՄՄ ՖՕՕԴ»-ում` 6 աշխատողով: Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 424.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
|
21.10-31.10.2014թ. ընթացքում 10.0 մլն. դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ |
||||
|
Հ/Հ |
ՀՎՀՀ |
Անվանումը |
Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը |
Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ) |
|
1 |
01530525 | ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ (ՍՊԸ) |
2 |
311,024,922 |
|
2 |
00103845 | <<ԱՇՈՏ ԵՎ ԴԱՅԱՆԱ>> (ՍՊԸ) |
5 |
250,028,001 |
|
3 |
01842346 | ԱԼԵՔՍ ԳՐԻԳ (ՍՊԸ) |
26 |
103,265,845 |
|
4 |
09400818 | ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ (ՓԲԸ) |
1 |
88,497,920 |
|
5 |
02558239 | «ՍՈՎՌԱՆՈ» (ՍՊԸ) |
2 |
76,643,281 |
|
6 |
00877117 | ԱՐԵԳ ՇԻՆԱՐԱՐ (ՍՊԸ) |
1 |
57,840,100 |
|
7 |
02507464 | ՀԱՅՓՈՍՏ (ՓԲԸ) |
5 |
50,813,516 |
|
8 |
03302375 | ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ (ՍՊԸ) |
4 |
47,473,229 |
|
9 |
00015729 | ԷՆԵՐԳԱՑԱՆՑՇԻՆ (ԲԲԸ) |
1 |
47,020,847 |
|
10 |
02504956 | ԱՐՄԵՆԻԱ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ (ՓԲԸ) |
12 |
46,016,760 |
|
11 |
00415975 | ԷՐԵԲՈՒՆԻ-ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ (ՍՊԸ) |
1 |
45,786,380 |
|
12 |
02546901 | ԼՈԳԻՍՏԻԿ-ԿԵՆՏՐՈՆ (ՓԲԸ) |
1 |
40,000,320 |
|
13 |
00115963 | ՎՎԱՐՏ (ՍՊԸ) |
2 |
31,908,960 |
|
14 |
03313002 | ԳԱՅՍԱԹ (ՍՊԸ) |
2 |
31,505,754 |
|
15 |
05531644 | ՍՕՀՕ (ՍՊԸ) |
11 |
30,462,430 |
|
16 |
02578482 | ՑԵՊԵԼԻՆ ԱՐՄԵՆԻԱ (ՍՊԸ) |
7 |
28,838,460 |
|
17 |
01544673 | ԿԵՆՏՐՈՆ-ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ (ՓԲԸ) |
1 |
23,765,466 |
|
18 |
01806165 | «ԿՌՈՒՆԿ-ՄԱԼԱԹԻԱ» (ՓԲԸ) |
1 |
20,429,937 |
|
19 |
02205577 | ԿԱՆԱՉ (ՓԲԸ) |
1 |
20,240,000 |
|
20 |
03803122 | «ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ» (ՍՊԸ) |
2 |
20,107,512 |
|
21 |
00076203 | ՎԻԷՅ ՍՈԼՅՈՒՇՆ (ՍՊԸ) |
2 |
18,768,000 |
|
22 |
06948385 | ՍՏԵՓՇԻՆ (ՍՊԸ) |
2 |
18,411,139 |
|
23 |
02233484 | ՄԻԿՄԵՏԱԼ (ՓԲԸ) |
8 |
18,255,130 |
|
24 |
01002503 | ՎԱԼԱՆ ՊՐՈՖ (ՍՊԸ) |
3 |
17,443,958 |
|
25 |
05535938 | ՖԱՌ-ԳԱԿ (ՍՊԸ) |
5 |
16,506,234 |
|
26 |
01531784 | ԷՅԷՄՓԻՋԻ ԳՐՈՒՊ (ՍՊԸ) |
2 |
15,750,000 |
|
27 |
05002465 | ԱՇՏԱՐԱԿՇԻՆ (ԲԲԸ) |
2 |
15,673,500 |
|
28 |
00103837 | «ՄԵԾ ԾԻԱԾԱՆ» (ՍՊԸ) |
7 |
15,619,236 |
|
29 |
01829142 | ՆԻԿԴԱՎ ԳՐՈՒՊ (ԲԲԸ) |
2 |
14,577,946 |
|
30 |
01527332 | ԱՇՈՏ ԴԱՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ (ՍՊԸ) |
1 |
13,233,000 |
|
31 |
01829451 | ՓՐԻԹԻ ՈՒԵՅ (ՍՊԸ) |
6 |
12,417,850 |
|
32 |
01836706 | ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ (ՍՊԸ) |
142 |
11,964,759 |
|
33 |
00446864 | ԴՌԱԳՍՄԱՆ (ՍՊԸ) |
9 |
11,838,035 |
|
34 |
02255314 | ՋԻ-ԷՍ ԷԼԵԿՏՐՈՇԻՆ (ՍՊԸ) |
2 |
11,600,561 |
|
35 |
05205438 | ԱՊԱՐԱՆ ՊԼԱՍՏ (ՍՊԸ) |
1 |
11,003,530 |
|
36 |
04600132 | ԲԱՂՐԱՄՅԱՆՇԻՆ (ԲԲԸ) |
2 |
10,679,388 |
|
37 |
02807228 | ՎԻՇԿԱ (ՍՊԸ) |
4 |
10,298,130 |
|
38 |
03530137 | ՔՈՈՒՔԶՈՒՍ ՄԵՐԻԹԱՅՄ ԷՅՋՆՍԻ (ՓԲԸ) |
2 |
10,230,000 |
|
Ընդամենը |
290 |
1,625,940,035 |
||