Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2015 թ. ՀՀ պետական պարտքը կաճի 288 միլիոն դոլարով (տեսանյութ)

Տնտեսություն
screenshot000011

«Դոլարի կուրսը կշարունակի աճել,- կանխատեսում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։- ԱՄՆ-ն կրճատել է դոլարի տպումը, ինչը բերեց դոլարի արժեքի մեծացմանը և իր ազդեցությունը ունեցավ նաև նավթային ռեսուրսների գնի վրա: Այս պարագայում Ռուսաստանը որոշեց Չինաստանի հետ գործարքները տեղափոխել յուհանի և ռուբլու դաշտ։ Սա դոլարի դեմ տարվող հստակ քաղաքականություն է»։ Պարոն Խաչատրյանի հաշվարկներով՝ ռուբլու արժեզրկումը նույնպես կշարունակվի և իր դրական ու բացասական ազդեցությունը կունենա նաև Հայաստանի վրա. «Ռուսաստանից Հայաստան տրանսֆերների փոխանցումը կկրճատվի 15-20 տոկոսով, բայց սա կունենա իր դրական ազդեցությունը ներկրողների համար, ովքեր կսկսեն ցածր գներով ավելի շատ ապրանք ներկրել Ռուսաստանից Հայաստան»: Տնտեսագետը դեռ չի կարող ասել`կստացվի՞ Ռուսաստանին ռուբլու գոտի ստեղծել, թե ոչ. «Միշտ էլ եղել է Ասիայում եվրոյին և դոլարին հակակշռող նոր դրամական արժեք ստեղծելու գաղափարը: ԵՄ-ն եվրոյի գոտին ստեղծեց բազմաթիվ դժվարությունների արդյունքում, կհաջողվի՞ դա Ռուսաստանի՞ն , թե՞ ոչ, դեռ վաղ է ասել»; Ինչ վերաբերում է Հայաստանի 2014 թվականի բյուջեի կատարմանը և պարտքերին, Վիլեն Խաչատրյանը տեղեկացրեց. «2015 թվականի բյուջեն նույնպես կունենա սոցիալական ուղղվածություն, ինչպես նախորդը: 2014 թվականին մեր պետական պարտքը նախատեսվում է, որ կկազմի 4,7 տասնորդական միլիարդ դոլար, իսկ 2015-ը` 4,9 տասնորդական միլիարդ դոլար, այսինքն՝ պետական պարտքը կաճի մոտ 288 միլիոն դոլարով»։