Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությանն ուղղված բողոքների բնույթը փոխվել է (տեսանյութ)

Տնտեսություն
3a51d7145b3ab169775a994d8ad961bc

Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության վարչությունում կշեռքներ են պահվում, որոնց օգնությամբ չափվում է շուկայում առկա զարդերի քաշը։ Այստեղ են նաև վարչության կողմից նախկինում շուկայից հանված մեծաքանակ խաղալիքների նմուշները։ «Եթե հայտնաբերվում է ապրանք, որը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգին կամ որևէ մի ցուցանիշով կարող է վնաս պատճառել սպառողին, միանգամից գործունեությունը կասեցվում է»,-նշում է Շուկայի վերահսկողության վարչության պետ Լևոն Խալիկյանը։ Ոչ պարենային ապրանքատեսակների մասով հիմնական դիմում-բողոքները վերաբերում են հագուստին, կոշկեղենին, խաղալիքներին, գրենական պիտույքներին։ Վարչության թեժ գծին կարող է զանգահարել ցանկացած քաղաքացի և հայտնել իր խնդրի մասին։ Դիմում-բողոքները չեն նվազում, պարզապես դրանց բնույթն է փոխվում. «Եթե նախկինում սպառողները մեզ զանգում և ասում էին՝ ինչ-որ բան եմ գնել, չեմ կարողանում ետ վերադարձնել, խնդրում ենք եկեք, օգնեք, հետ տվեք, ապա հիմա զանգում, ասում են. կասե՞ք, էդ ո՞ր օրենքով էր, որ ես կարող եմ սա ետ վերադարձնել»,-շեշտում է Շուկայի վերահսկողության վարչության պետը։