A
A
«Նժդեհը» գահընկեց արեց «Սյունիք»-ին
2014 թվականի Հայաստանի կանանց վոլեյբոլի առաջնությունն ավարտվեց «Նժդեհ» թիմի հաղթանակով: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հանրապետության նորընծա չեմպիոնը վաստակել է 18 միավոր: Երկրորդ տեղը գրավել է Սիսիանի «Սյունիքը»` վաստակելով 11 միավոր: Մրցանակային 3-րդ տեղը բաժին է հասել ԽՄՕՄՄ թիմին, իսկ չորրորդ տեղում հանգրվանել է Ստեփանակերտի թիմը: Առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել «Նժդեհ» թիմի ավագ Աննա Գալուստյանը: Նշենք, որ նախորդ չորս տարիներին հանրապետության չեմպիոն էր հռչակվել «Սյունիքը»: