A
A
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուբեն Ադալյանին
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Դուք անցել եք ստեղծագործական մեծ ճանապարհ, հարստացրել հայ կերպարվեստը Ձեր ինքնատիպ կտավներով, որոնք հավաքականորեն ձևավորում են Ձեր ստեղծագործական յուրօրինակ աշխարհը՝ իրականի և երևակայականի սահմանագծին: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք և ամենայն բարիք»,-ասված է շնորհավորական ուղերձում: ՀՀ նախագահի աշխատակազմ