A
A
Մագնուս Կառլսենը առաջին հաղթանակը տարավ
Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը առաջին հաղթանակը տարավ Սոչիում ընթացող շախմատի աշխարհի թագի համար մրցամարտում: Այսօր կայացած երկրորդ պարտիայում աշխարհի գործող չեմպիոնն իրեն բնորոշ ոճով հենց սկզբից նետվեց գրոհի՝ աստիճանաբար ուժեղացնելով ճնշումը մրցակցի պաշտպանական գծի վրա: Հնդիկ գրոսմայստերը սկզբում հաջողությամբ պաշտպանվում էր, սակայն վերջում հայտնվեց ցայտնոտի մեջ եւ 34-րդ քայլին կոպիտ սխալ թույլ տվեց: Սպիտակների հաջորդ քայլից հետո սեւերը միանգամից հանձնվեցին: Այդպիսով, Մագնուս Կառլսենը վաստակեց առաջին լիարժեք միավորը եւ հաշիվը դարձրեց 1,5:0,5: Վաղը շախմատիստները կհանգստանան, իսկ նոյեմբերի 11-ին Վիշվանաթան Անանդը կփորձի սպիտակներով վերականգնել հավասարակշռությունը: