Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը խաղաղությամբ բաժանվեց Կրամնիկից

Սպորտ
sport-aronyan-foto4

Մոսկվայում շարունակվում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված «Տաշիր» միջազգային շախմատային մրցաշարը:   Այսօր կայացած 5-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն սպիտակ խաղաքարերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Պարտիան անցավ հավասար պայքարում, կողմերն շատ արագ փոխանակեցին փղերն ու ձիերը եւ անցան նավակային վերջնախաղի: 40-րդ քայլից հետո երբ դրանք էլ փոխանակվեցին, մրցակիցներն անմիջապես խաղաղ դաշն կնքեցին:   Այդպիսով, Լեւոն Արոնյանը 5-րդ անընդմեջ ոչ-ոքին արեց մրցաշարում եւ վաստակեց 2,5 միավոր: Նա առայժմ ետ է մնում Ալեքսանդր Գրիշչուկից (4,5 միավոր) եւ Վլադիմիր Կրամնիկից (3):   Վաղը նախատեսված 6-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով կհանդիպի հենց մրցաշարի ընդգծված առաջատարի՝ Գրիշչուկի հետ: