Աշխարհի չեմպիոնին հաղթանակի համար չհերիքեց մեկ քայլ
Այսօր Սոչիում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի առաջին պարտիան: Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, մրցեց հավակնորդների մրցաշարի հաղթող, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: Կոմերի առաջին հակամարտությունն անցավ անչափ դիտարժան պայքարում: Սպիտակներով հանդես եկող Վիշվանաթան Անանդը բավական ակտիվ սկսեց եւ փորձեց դիրքային առավելություն ստանալ: Սակայն Մագնուս Կառլսենը գրագետ պաշտպանվեց, ապա սուր հակագրոհ կազմակերպեց: Մատ հայտարարելու համար նրան մնում էր ընդամենը մեկ քայլ, սակայն փորձառու Վիշվանաթան Անանդը մինչ այդ ամեն ինչ հաշվարկել էր եւ հավերժական շախի օգնությամբ կարողացավ փրկել դրությունը: Գրանցվեց մարտական ոչ-ոքի: Երկրորդ պարտիան կկայանա վաղը, նոյեմբերի 9-ին: Սպիտակներով հանդես կգա աշխարհի գործող չեմպիոնը: