Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պետեր Լեկոյի հետ

Սպորտ
levon-aronyan

Մեչ շախմատիստը բաժանում է 3-5-րդ տեղերը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ մի կերպ չի կարողանում հաղթանակ տոնել Մոսկվայում ընթացող «Տաշիր» շախմատի միջազգային մրցաշարում, որը նվիրված է աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին:   Այսօր կայացած 4-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով մրցեց հունգարացի Պետեր Լեկոյի հետ: Պարտիան անցավ անչափ հետաքրքիր պայքարում, սպիտակները բավական սուր գրոհ կազմակերպեցին սեւերի թագավորի եզրում, զինվոր շահեց, բացի այդ անցումային զինվոր ստացավ: Սակայն Լեւոն Արոնյանը իր հերթին սուր հակագրոհ կազմակերպեց եւ մրցակցին ստիպեց պաշտպանվել: Արդյունքում, 42-րդ քայլից հետո կողմերը խաղաղ դաշն կնքեցին:   Տուրի մնացած պարտիաները նույնպես ոչ-ոքի ավարտվեցին: Այդպիսով մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չկատարվեց: Այն 3,5 միավորով գլխավորում է Ալեքսանդր Գրիշչուկը, ապա հաջորդում են Վլադիմիր Կրամնիկը՝ 2,5, Լեւոն Արոնյանը, Պետեր Լեկոն եւ չինացի Լիրեն Դինգը՝ 2-ական:   Վաղը նախատեսված 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: