A
A
«Փյունիկը» 3:0 հաշվով հաղթեց «Արարատին»
Այսօր կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրի երկրորդ խաղում Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Արարատին»: Փյունիկցիների կազմում բոլոր երեք գոլերն էլ խփեց մեքսիկացի հարձակվող Ռոմերոն: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 24 միավոր եւ ամրապնդվեց 2-րդ տեղում: Մրցաշարային աղյուսակը վստահ գլխավորում է «Ուլիսը», որը չնայած այսօր կրեց իր առաջին պարտությունն առաջնությունում, սակայն դեռ 10 միավորով առաջ է «Փյունիկից»: Տուրի մնացած երկու հանդիպումները կկայանան վաղը, նոյեմբերի 9-ին: Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում կընդունի Կապանի «Գանձասարին», իսկ Գյումրիում միմյանց հետ կհանդիպեն «Շիրակն» ու «Ալաշկերտը»: