Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքացիական պայմանագիր» միավորումը կպաշտպանի եռյակին, եթե.... Առավոտ

Քաղաքականություն
Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է վերածել ինստիտուցիոնալ ընդդիմադիր քաղաքական ուժի

«Ո՛չ «Հայազն» կուսակցությունը, ո՛չ էլ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը միանալու մտադրություն չունեն»,- այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Հայազն» կուսակցության երկրորդ համագումարի ընթացքում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման եւ «Հայազն» կուսակցության խնդիրն է ձեւավորել ընդհանուր օրակարգ, եւ որպես իրավահավասար գործընկերներ՝ փորձել համագործակցել այդ օրակարգի շուրջ: Նրա խոսքերով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է վերածել ինստիտուցիոնալ ընդդիմադիր քաղաքական ուժի, իսկ հաջորդ քայլով պետք է իրենց համախոհ հանդիսացող քաղաքական ուժերի հետ կազմել դաշինք. «Դրանից հետո այդ դաշինքի հիմքում դրվի ապագա Հայաստանի նախագիծ, որից հետո պետք է ձեւավորվի հստակ քաղաքական թիմ, որին մենք պայմանականորեն անվանում ենք ստվերային կառավարություն, որը ի վիճակի կլինի ստանձնել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը եւ որից հետո տեղի կունենա իշխանափոխություն»: Մանրամասնեն՝ այստեղ