A
A
«Միկան» սեփական դաշտում ջախջախեց «Ուլիսին»
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 13-րդ տուրի առաջին խաղում Երեւանի «Միկան» սեփական դաշտում հյուրընկալեց Երեւանի «Ուլիսին»: Միկացիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը եւ վստահ հաղթանակ տարան՝ 3:0: Այդպիսով, «Ուլիսը» կրեց իր անդրանիկ պարտությունը առաջնությունում, սակայն թիմը 34 միավորով շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա «Միկան» 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, վաստակեց 16 միավոր եւ 6-րդ տեղից բարձրացավ 4-րդ հորիզոնական: