A
A
Անգլիայի թագուհու դեմ մահափորձը կանխվել է
Անգլիայի թագուհու դեմ մահափորձ է կատարվել։ Բրիտանական ոստիկանությունը կանխել է Ելիզավետա 2-րդի դեմ մահափորձը՝ ձերբակալելով 4 իսլամիստների: Այս մասին գրում է Լենտա. ռու կայքը։ Ահաբեկիչները՝ աղբյուրի պնդմամբ, փորձել են թագուհուն սպանել հինգշաբթի օրը՝ Բուքենգհեմյան պալատում ընթացող միջոցառման ժամանակ: Ի դեպ, Մեծ Բրիտանիայի թագուհին եւ վարչապետ Դեյվիդ Կամերոնը տեղյակ են եղել նախատեսված մահափորձի մասին, բայց որոշել են միջոցառումը չհետաձգել: Ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալվածները 19-27 տարեկան երիտասարդներ են: Կապ ունեն արդյո՞ք ահաբեկիչները «Իսլամական հանրապետության» հետ առայժմ հայտնի չէ: