Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն կլքի՞ եռյակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
հանրահավաք3

ԲՀԿ-ն չի քանդի ոչ իշխանական եռյակը ու չի գնա ՀՀԿ-ի հետ բանակցելու։ Քաղաքագետները համոզված են.  ԲՀԿ-ն նման հնարավորություն վաղուց է ունեցել, եթե ցանկություն ունենար՝  կօգտագործեր։ «ԲՀԿ-ն ունի ազդեցիկ ռեսուրս, ինքը կողմ է կոնսոլիդացիայի, ինքն է առաջարկել համախմբվել, առնվազն տարօրինակ կլինի, որ առաջարկի,  « որից հետո ինքը ասի՝ ես գնում եմ,  էն դեպքում, երբ էդ հնարավորությունն  ունեցել է», ասում է քաղաքագետ Էդուարդ Անտինյանը։ «Էդ ամեն ինչը գրվում է իշխանական շրջանակների կողմից ու անմեղսունակների համար, ցանկացած նորմալ մարդ հասկանումա, որ նման բան չի լինի, ԲՀԿ-ն ինքնասպան չի,  որ նման քայլի գնա», կարծում է Երվանդ Բոզոյանը։ Ըստ Լևոն Շիրինյանի, անգամ եթե ԲՀԿ-ին տեսնենք իշխանության հետ նույն սեղանի շուրջ նստած, ապա դա դեռ դավաճանություն չի նշանակի։ «Եթե նա գնա այս ձեւաչափով, ուրեմն ԲՀԿ- ն կգնա բնակցությունների, լիազորված լինելով երկու դաշնակիցների կողմից. ուրիշ բան չեմ պատկերացնում»։ Ավելին,  ԲՀԿ-ն արդեն հայտարարել է. «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ» ստեղծելու մասին։ Բանակցություննները կլինեն ոչ միայն ոչ իշխանական խորհրդարանական, այլ, նաեւ՝ արտախորհրդարանական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ։ Այս պարագայում, իշխանությունների հետ բանակցություննները քաղաքագետները անիմաստ են համարում։ Մանրամասները՝ տեսանյութում