Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքական հրավիրվել է 24 ֆուտբոլիստ

Սպորտ
sport-havaqakan

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա - Հայաստան հանդիպմանը նախապատրաստվելու համար մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրավիրել է 24 ֆուտբոլիստ: Նրանցից միայն ութն են ներկայացնում Հայաստանի ակումբները, ընդ որում 6-ը «Փյունիկի» ֆուտբոլիստներ են: Հավաքականի անդամներից բացակայում են Ալեքսը, Արտակ Դաշյանը, Զավեն Բադոյանը, իսկ Արազ Օզբիլիսը դեռեւս չի ապաքինվել վնասվածքից: Հայաստանի հավաքականը վերը նշված հանդիպմանը կսկսի նախապատրաստվել նոյեմբերի 10-ից: Մեր թիմը մինչեւ նոյեմբերի 11-ը ուսհավաք կանցկացնի ֆուտբոլի ակադեմիայում, 12-ի առավոտյան չարտերային չվերթով կմեկնի Պորտուգալիա: