Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանուշ Հակոբյանը խուսափեց անցնել Արծվիկ Մինասյանի կողքով

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Hranush-Hakobyan

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ԱԺ-ում էր` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնելու օրենսդրական մի փոփոխություն: Ինչպես նախարարը նշեց` հարցը որքան տեխնիկական է, նույնքան էլ քաղաքական: Նախագիծը վերաբերում էր այն հայերին, որոնք ապրում են երկրներում, որտեղ արտակարգ իրավիճակ է, եւ ցանկանում են իրենց գույքը տեղափոխել ՀՀ: Հարցի քննարկմանը բանավեճ տեղի ունեցավ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ նախարարի միջեւ: Պատգամավորն առաջարկում էր օրենսդրական փոփոխության մեջ կոնկրետ նշել այն պետությունների անունները, որտեղ արտակարգ իրավիճակ է, այլապես ստացվում է, որ նախագծում պետք է նկարագրեն նաեւ, թե որ արտակարգ դրությունների մասին է խոսքը: Տիկին Հակոբյանը դա տեխնիկական փոքր խնդիր համարեց ու ասաց, որ պետք չէ դրա վրա այդպես կենտրոնանալ` այդ հարցը Կառավարությունում հեշտությամբ հնարավոր է լուծել: Բանավեճից հետո կողմերը եկան մասնակի համաձայնության, որից հետո նախարարը շտապում էր եւ պետք է լքեր նիստերի սենյակը: Այդ պահին ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, դիմելով նախարարին, հարցրեց. «Ուղեկցե՞մ ձեզ, տիկին Հակոբյան»: «Չէ, շատ շնորհակալ եմ, էն կողմից չգնամ, Մինասյանը արտակարգ իրավիճակ կստեղծի»,- ակնարկելով Արծվիկ Մինասյանին` կատակեց Հրանուշ Հակոբյանը: