Հայաստանի բռնցքամարտիկներից պայքարի մեջ մնացին երկուսը
Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի 12 անդամներից միայն երկուսն են շարունակում պայքարը չեմպիոնի կոչման համար: Երեկ երեկոյան կայացած քառորդ եզրափակիչ մրցամարտերում մերոնցից միայն 48 կգ քաշային Վահե Բադալյանին հաջողվեց հաղթահարել այդ արգելքը եւ մտնել կիսաեզրափակիչ: Նա միավորներով պարտության մատնեց իտալացի Կարմելո Մերֆիին: Իսկ ահա 52 կգ քաշային Մնացական Հարությունյանը եւ 63 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը պարտվեցին ռուսաստանցի բռնցքամարտիկներին եւ ավարտեցին ելույթները: Այսօր առաջնությունում ընդմիջում է հայտարարված, իսկ վաղը տեղի կունենան կիսաեզրափակիչ մենամարտերը: Հիշեցնենք, որ մեր գերծանր քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը վաղուց է մտել այդ փուլ եւ նույնպես կպայքարի չեմպիոնի կոչման համար: