Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Հասարակություն
0cdbdb878a1b954765bc09618fe17e07

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն