Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ում հաղթել են հանրապետականները. Օբամայի ծրագրերը կարող են մերժվել

Քաղաքականություն
senat

ԱՄՆ-ում անցկացվող Սենատի ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հավաքել է առավելագույն ձայները։ Կուսակցությունը, փաստորեն, ամրապնդել է իր ազդեցությունը իշխանության մեջ՝ դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման վերջին ժամկետում։ Այս մասին գրում է BBC-ին; Հանրապետական Միտչ Մաքքոնոլին, ով մինչ այսօր Սենատում ղեկավարում էր փոքրամասնություն կազմող կուսակցությունը, կդառնա մեծամասնության առաջնորդ. «Ես լսել եմ ձեր պահանջները ու դարձրել եմ դրանք իմը, այսուհետ ձեզ կլսեն նաեւ Վաշինգթոնում»,- իր հաղթական ելույթում ասել է նա։ Ի դեպ, այսուհետ, ունենալով վերահսկողություն Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ, հանրապետականները կարող են հրաժարվել ֆինանսավորել նախագահ Բարաք Օբամայի առաջարկած այն նախաձեռնությունները, որոնք նրանց դուր չի գա։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում