Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չերչիլի, էնվերի թոռների մասնակցությամբ համաժողով է անցկացվելու Թուրքիայում

Քաղաքականություն
Balbay

Թուրքիայի մայր ընդդիմությունը` «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը (ԺՀԿ-CHP), ծրագրել է 2015-ի ապրիլին Ստամբուլում անցկացնել 1915-ին նվիրված համաժողով, որին հրավիրված են լինելու հայտնի պատմաբաններ աշխարհի տարբեր երկրներից: Նախատեսվում է 5 ամսում 3 միջազգային կոնֆերանս անցկացնել: Բացի պատմաբաններից, մասնակցելու են նաև մի շարք ականավոր քաղաքական ու պետական գործիչների թոռներ, ինչպես օրինակ` Ուինսթոն Չերչիլի թոռ Սիլյա Սենդիեսը, Էնվեր փաշայի թոռ Օսման Մայաթեփեքը, Քյազիմ Կարաբեքիրի թոռ Ֆիլիզ Հանըմը և այլք: Այս նախագծի մասին կառավարամետ «CNNTurk» լրատվամիջոցին հայտնել է Իզմիրից ընտրված ԺՀԿ-ական պատգամավոր Մուստաֆա Բալբայը: Վերջինս իր ունեցած տվյալներից ելնելով նշել է, թե աշխարհում 1915-ի վերաբերյալ հայկական տեսակետը պաշտպանող գրքերի թիվը չի անցնում 40 հազարից, մինչդեռ թուրքական տեսակետը պաշտպանվում է իբր ավելի քան 60 հազար գրքերով: Ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել հայերին գալ և մասնակցել ապրիլյան համաժողովին՝ լսելու, թե ինչ են պատմաբանները խոսում 1915-ի վերաբերյալ: Բալբայը նաև նշել է, որ իրենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էլ են հրավիրելու մասնակցել ապրիլյան համաժողովին:  ermenihaber.am