A
A
Փախստականի կարգավիճակից բացի, այլ բան չստացանք. շահումյանցի (տեսանյութ)
Մեծ Այրումը փախստականներով վերաբնակեցված գյուղ է։ Բնակիչների ճնշող մեծամասնությունը ՝ Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից ու Շահումյանից տեղահանվածներն են։ Նրանցից ոմանք կարողացել են զբաղեցնել տեղի ադրբեջանցիների արդեն լքված տները, ոմանց հնարավորություն է ընձեռվել փոխանակել ադրբեջանցիների հետ իրենց լքած տները։ Իսկ ավելի ուշ հոսքով եկած փախստականներին տուն այդպես էլ չի հասել և նրանցից շատերը մինչ օրս անօթևան են։ Շահումյանցի Կարեն Մանուկյանը կնոջ ու երկու անչափահաս երեխաների հետ ուրիշի տանն է ապրում։ Սեփական անկյուն ունենալու մասին չի էլ կարող երազել։ Կարենը վաղուց արդեն Հայաստանի քաղաքացի է, բայց պետությունից, ինչպես ինքն է ասում, բացի փախստականի կարգավիճակից, ուրիշ ոչինչ չի ստացել։ Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում