Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը տարեկան 1500-2000 ապագա մայր է կորցնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
8a546b2a9f24644efc0f413cd4d57298

Արդեն 20 տարի է, ինչ Հայաստանում ծնվածների սեռերի հարաբերակցությունը պահպանվում է՝ 114 տղա/100 աղջիկ։ Այնինչ բնականոն է համարվում 102-ից 106 արական սեռ՝ 100 իգական սեռի դիմաց հարաբերակցությունը։ Իսկ հարաբերակցությունը սկսեց խախտվել սկսած 90-ական թվականներից։ 2008-ից 2012 թվականների ընթացքում միջին ցուցանիշը կազմել է 164 տղա՝ 100 աղջկա դիմաց։ Արդյունքում այսօր երկրում մինչև 20 տարեկանների շրջանում 40 հազարով ավելի տղա է ծնվել, քան աղջիկ։ Գենդերային անհավասարությունն ակնհայտ է, ինչը մեծապես պայմանավորված է հասարակության պատկերացումներում կնոջ ավելի նվազ դերով։ Բացի այդ, տղաներին է վերագրվում ծնողներին խնամելու, սերունդ շարունակելու առաքելությունը։ Միրցա Սևաչերյանը 45 տարի է՝ Նորածնային բաժանմունքի ղեկավար է։ Երբևէ չի հասկացել ընտանիքների՝ երեխայի սեռի հարցում խտրական մոտեցումը. «Եթե աղջիկ չծնվի, աստվածային սերունդն ինչպե՞ս կգոյատևի»։ Հայաստանն աշխարհում սելեկտիվ աբորտների քանակով երրորդն է՝ Չինաստանից ու Ադրբեջանից հետո։ Հատկանշական է, որ տղա ունենալու ցանկությունը մեր երկրում չորս անգամ մեծ է քաղաքներում, իսկ գյուղական բնակավայրերում՝ տասն անգամ։ Ավելին՝ տեսանյութով