Որեւէ աշխատող հղի կին չպետք է տուժի. վարչապետ (տեսանյութ)
Որեւէ աշխատող հղի կին չպետք է տուժի. այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններից դժգոհող քաղաքացիների բողոքին։ «Կառավարությունը չի գնա այնպիսի քայլի, որ տուժեն հղի կանայք». վարչապետի խոսքերով՝ պետք է հաշվի առնվի բոլորի կարծիքը, եւ մայրերը՝ հղիները, չպետք է ունենան դժգոհություններ։ Մինչ կառավարության նիստն սկսելը վարչապետը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվել է գործարարության պայմանների այս տարվա համաթիվը, եւ Հայաստանը 4 կետով առաջ է շարժվել՝ 49-ից 45։ Իսկ հարկերի վճարման բաղադրիչով 73-րդ տեղից 41-րդ տեղում ենք։ Դրա մեջ մեծ դերակատարում է ունեցել էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկումն ու տարածումը։ Վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ հանրությանը պետք է ծանոթացնել ոչ միայն գործարար միջավայրին, այլ նաեւ արտադրողին. որպես օրինակ նա առաջարկեց բոլոր ընդունելությունների, միջոցառումների ժամանակ տեղական արտադրողին դրսեւորվելու հնարավորություն տալ. «ՄԵնք ունենք շատ որակյալ արտադրողներ, եւ հարկ է նրանց աջակցել»։