Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենն այս տարի փող չի ուզում

Տնտեսություն
կառեն

ՄԻՊ գրասենյակը հաջորդ տարվա համար ֆինանսական ավելացում չի ուզում: ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչ Տաթեւիկ Խաչատրյանը նշեց, որ հաջորդ տարվա իրենց բյուջեն 12 տոկոսով ավելացել է. շուրջ 2 մլն 230 հազար դրամ տրամադրվել է հիմնականում տեխնիկական ու գույքային վերազինումների համար. «Հաստիքների ավելացում չի նախատեսվում, համալրում ունեցանք հիմնականում արագ արձագանքման ծառայությունում եւ մարզային գրասենյակներում ունեցանք նոր իրավաբաններ: Հիմա ունենք ընդամենը 59 աշխատակից»: Ի դեպ, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը քննարկմանը ներկա չէր: Ինչպես տեղեկացրեց ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային կապերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ օմբուդսմենը ներողություն է խնդրել եւ ասել, որ գործուղման է: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին հետաքրքրեց՝ իրենք գո՞հ են արդեն: «Պարոն Արզումանյան, դուք շատ պատկերավոր նշեցիք՝ բուռն պատերազմներն այս տարի չկան»,- ժպտալով արձագանքեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Իսկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին էլ հետաքրքրում էր՝ արդյոք պահպանվե՞լ է այն տասը միլիոն դրամը, որը նախատեսված էր արագ արձագանքման համար: Նա ստացավ դրական պատասխան: